
Լիմոնադն առաջին անգամ ի հայտ է եկել Ֆրանսիայում: Ըստ լեգենդի պալատական գինեգործը միապետին ազնիվ գինի մատուցելիս շփոթել էր գինու և հյութի տակառները, ու, սխալը կոծկելու նպատակով, լիմոնի հյութի մեջ ավելացրել էր հանքային ջուր և մատուցել թագավոր Լյուդովիկոս 1-ին: Թագավորին դուր էր եկել այն:
Առաջին գազավորված ըմպելիքների զանգվածային վաճառքը սկսել է «Schwepp& Co» ընկերությունը, որը հետագայում սկսել է արտադրել մրգային և հատապտուղային օշարակով ջրեր:
1833թ-ին լիմոնադն ամբողջ աշխարհում դարձավ մրգային գազավորված հյութերի առաջատար: Ըմպելիքի պարունակության ամենամեծ մասը կազմում է ջուրը` 80%: Լիմոնադի թարմացնող հատկությունը պատճառաբանվում է նրա բաղադրության մեջ լուծված ածխածնի երկօքսիդի և օրգանական թթուների առկայությամբ:
Ժամանակակից տեխնոլոգիաների և բարձրորակ հումքի կիրառման շնորհիվ <<ԿԻԼԻԿԻԱ>> լիմոնադները պահպանել են լիմոնադագործության լավագույն ավանդույթները: