Լուզինյան հանքային ջուր

«Լուզինյան» հանքային ջուրը արդյունահանում են Ջերմուկ քաղաքի էկոլոգիապես մաքուր գոտիներում գտնվող հանքային ջրերի աղբյուրներից (հորատանցք՝ 1/2009, ք. Ջերմուկ): Ջերմուկի հանքային ջրերը հանդիսանում են ստորգետնյա խորքային հանքային տերմալ ջրերի շիթեր: Այդ ջրերն առաջին անգամ հետազոտվել ու բնութագրվել են 1830 թվականին և լայն սպառում ունեն մեր օրերում: Իրենց քիմիական բաղադրությամբ Ջերմուկի հանքային ջրերը մոտ են Ժելեզնովոդսկի և Կառլովի հանքային ջրերի բաղադրությանը: «Լուզինյան» հանքային ջուրն անցնում է յուրահատուկ զտման փուլ, որի արդյունքում հանքային ջրում պարունակվող արսենիումի քանակը հասցվում է թույլատրելի սահմանի: «Լուզինյան» հանքային ջուրն ունի նուրբ համ, խմվում է թեթև, հարուստ է օգտակար հանքային աղերով, հագեցնում է ծարավը տարվա ցանկացած եղանակին:

ՎԻԴԵՈ