ՄԵՐ ՄԱՍԻՆ


kilikia

Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: 1997թ. վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության:

Վաթսուն տարվա պատմություն ունեցող «Երևանի գարեջուր» ընկերությունը տարիներ շարունակ իր կայուն տեղն է զբաղեցնում Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում, իսկ «Կիլիկիա» ապրանքանիշը դարձել է բարձր որակի յուրատեսակ հոմանիշ:

Այսօր ձեռնարկությունում արտադրվում է գարեջրի 12, բնական հյութերի ու նեկտարների 10 և զովացուցիչ ըմպելիքների 13 տեսակ, շշալցվում է նաև «Լուզինյան» հանքային ջուր: Շնորհիվ բարձր որակի, ժամանակակից մենեջմենթի և ճկուն մարքեթինգային ռազմավարության, ընկերության արտադրանքը նշանակալից տեղ է զբաղեցնում ներքին սպառողական շուկայում, ինչպես նաև արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Լեհաստան, Սինգապուր, Մալայզիա, Վրաստան և այլ երկրներ:

2001թ.-ից ընկերությունում ներդրվել և հավաստագրվել են որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտներ:

Ժամանակակից տեխնոլոգիայով, բարձորակ հումքով և հայկական գարեջրի դարավոր ավանդույթների պահպանմամբ արտադրվող «Կիլիկիա» գարեջուրը միջազգային մի շարք  հեղինակավոր ստուգատեսներում բազմիցս հաստատել է իր բարձր կարգը` նվաճելով 30 ոսկե, 3 արծաթե,  2 բրոնզե մեդալներ և  3 «Գրան-Պրի» մրցանակ, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով:

1998 և 2003թթ. Ընկերությունը արժանացել է «Արտադրանքի և ծառայությունների որակի ասպարեզում» ՀՀ կառավարության մրցանակի:

BID միջազգային կազմակերպության կողմից «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու համար, 1999թ. շնորհվել է «Ոսկե աստղ» (Շվեյցարիա, ք. Ժնև), իսկ 2001թ.` «Լավագույն որակի համար» (Գերմանիա, ք. Ֆրանկֆուրտ) պատվավոր մրցանակներ:

2012թ. «Տարվա լավագույն ապրանքանիշ» Համազգային մրցանակաբաշխությունում «Երևանի գարեջուր» ընկերությունը հաղթող ճանաչվեց և արժանացավ հատուկ մրցանակների՝ «Տարվա լավագույն գարեջուր» (գարեջուր «Կիլիկիա»), «Տարվա հայտնություն» (գարեջուր «Երևան»), «Տարվա լավագույն էկոլոգիապես մաքուր հյութեր և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար» («Արևա» բնական հյութեր ու նեկտարներ) անվանակարգերում: