Բաղադրություն՝ խմելու ջուր, շաքարավազ, քաղցրացուցիչ E952, կիտրոնաթթու E330, «DOHLER» ֆիրմայի բուրավետ մաս «Տանձ դյուշես», կոլեր E150d, կայունացուցիչ E211, ածխածնի երկօքսիդ:
Սննդային արժեք, ածխաջրեր գ (100 գ-ում)՝ 7.8
Էներգիական արժեք (կկալ)՝ 31.2
«Դյուշես» զովացուցիչ ըմպելիքը պատրաստվում է դյուշես տեսակի տանձից, որն ունի նուրբ, քաղցր համ և բարակ կեղև: Այն հիանալի կերպով հագեցնում է ծարավը:
Վաղ ժամանակներից սկսած դյուշես տեսակի տանձն օգտագործվում էր ջեմերի, մուրաբաների և կոմպոտների պատրաստման մեջ՝ շնորհիվ իր հյութալիության և անկրկնելի համի: Կոմպոտից զովացուցիչ ըմպելիք ստանալու համար հարկավոր էր ընդամենը մեկ քայլ, իսկ թե ով է արել այդ քայլը և երբ, հստակ պարզ չէ: Ամենայն հավանականության, դա եղել է մի առևտրական, ով, կոմպոտին գազավորված ջուր ավելացնելով, ցանկացել է ընդլայնել իր տեսականին: