Բաղադրություն՝ խմելու ջուր, շաքարավազ, քաղցրացուցիչ E952, կիտրոնաթթու E330 , «DOHLER» ֆիրմայի նարնջի էմուլսիա, կայունացուցիչ E211, ածխածնի երկօքսիդ:
Սննդային արժեք, ածխաջրեր գ (100 գ-ում)՝ 7.8
Էներգիական արժեք (կկալ)՝ 31.2
«Նարինջ» զովացուցիչ ըմպելիքը ոչ միայն կհագեցնի ձեր ծարավը ամառվա տապին, այլև կպարգևի հաճույքի և դրական հույզերի մի կում:
Նարնջի հայրենիքը համարվում է Չինաստանը, իսկ թարգմանաբար նարինջ նշանակում է «չինական խնձոր»:
Նարինջը հարուստ է տարբեր վիտամիններով և հանքանյութերով, որոնք իրենց հերթին նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը, արյան ճնշման կարգավորմանը և օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը: