Բաղադրություն՝ խմելու ջուր, շաքարավազ, քաղցրացուցիչ E952, կիտրոնաթթու E330, «DOHLER» ֆիրմայի թարխունի էքստրակտ, կայունացուցիչ E211, ածխածնի երկօքսիդ:
Սննդային արժեք, ածխաջրեր գ (100 գ-ում)՝ 8.93
Էներգիական արժեք (կկալ)՝ 35.7
«Թարխունը» գազավորված զովացուցիչ ըմպելիք է: Պատրաստվում է ջրի, կիտրոնաթթվի, շաքարավազի և էստրագոնի էքստրակտի համադրությունից:
Էստրագոնը բազմամյա բույս է, որի հայրենիքը համարվում է Մոնղոլիան և Հարավային Սիբիրը:
«Թարխուն» զովացուցիչ ըմպելիքը հարուստ է բուժիչ և օգտակար հատկանիշներով: Այն պատրաստվում է Կովկասում աճող դեղաբույսերի հիման վրա: Այս զովացուցիչ ըմպելիքը ոչ միայն կհագեցնի ձեր ծարավը, այլև կնպաստի քնի և մարսողության բարելավմանը: